Foto

Թրամփն սպառնացել է ներգաղթյալների պատճառով մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկա-մեքսիկական սահմանին ապօրինի ներգաղթյալների ու ամերիկացի սահմանապահների միջև լարված իրավիճակին:

«Ներգաղթյալներից որևէ մեկն ԱՄՆ մուտք չի գործելու: Մեքսիկան պետք է սահմանից հեռացնի ու իրենց երկրներ ուղարկի Միացյալ Նահանգների պետական դրոշը ծածանող ներգաղթյալներին, որոնցից շատերը սառնասիրտ հանցագործներ են: Արեք դա օդանավով, ավտոբուսով կամ ինչով որ ցանկանում եք, բայց այդ մարդիկ ԱՄՆ չեն մտնելու»,-գրել է նախագահը:

Եթե կարիք լինի, մեկընդմիշտ կփակենք Մեքսիկայի հետ սահմանը: Կոնգրե՛ս, ֆինանսավորի՛ր պատի կառուցումը»,-գրել է Թրամփը:

https://twitter.com/realDonaldTrump/status/1067015026995879937

Vesti.am