Foto

Կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին սատկած են գտել

Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած:

«Ցավալի լուր

Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած:

Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:

Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,-նշված է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ: