Foto

Փաշինյանն արձակուրդ է վերցնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության անդամդաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից արձակուրդ է վերցնում, որ լիարժեք մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։

«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումները նոյեմբերի 26-ին տեղի կունենան՝

ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, համայնքապետարանի հարակից հրապարակում;

13։30-ին՝ Մարալիկ քաղաքում, համայնքապետարանին հարակից հրապարակում;

15։00-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում

17։00-ին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում, քաղաքապետարանի դիմաց։