Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերին՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Միջոցառումը նախատեսված է դեկտեմբերի 6-8-ին:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՌԴ կմեկնի ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:









