Սասեքսի դուքսն ու Դքսուհին՝ Հարրին և Մեգանը որոշել են, որ չեն ցանկանում ապրել Քենգսինգթոնյան պալատում՝ արքայազն Ուիլյամի և նրա ընտանիքի հետ, հաղորդում է «The Sun»-ը:
Թերթը գրում է, որ եղբայրները միշտ շատ մոտ են եղել իրար հետ, սակայն հիմա Հարրին և Մեգանը ցանկանում են ապրել Վինձորյան ամրոցում, հավանաբար ընտանիքի համալրման պատճառով: Ինչպես սպասվում է , թագավորական զույգն այնտեղ կտեղափոխվի 2019 թվականին:
Արքայական պալատից այդ առիթով հրաժարվել են մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Հարրին և Մեգանը սպասում են իրենց առաջնեկին:









