Foto

Հայաստան է ժամանել Ջորջ Քլունին

Համաշխարհային մարդասիրական ասպարեզի բացառիկ գործիչները  շարունակում են ժամանել Հայաստան: «100 LIVES»-ը հայտնում է, որ «Aurora Prize»-ի համահիմնադիր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանն արդեն Երևանում է: Նա մասնակցելու է «Ավրորա» մրցանակաբաշխությանը ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին։

Քիչ առաջ Հայաստան է ժամանել նաև հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում ավելի վաղ Հայաստան էր եկել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Vesti.am