ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը Դամասկոսի և Թեհրանի վրա, որ Իրանը դուրս բերի իր ուժերը Սիրիայից, հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Կոչ ենք անում Ռուսաստանին օգտագործել ունեցած ողջ ազդեցությունը սիրիական կառավարության և Իրանի վրա, (քանի որ մեծ հաշվով այս երեք երկրներն են միասին պատերազմում Սիրիայում)՝ Իրանի հրամանատարության ներքո գտնվող ուժերի դուրսբերումը Սիրիայից ապահովելու համար», - ասել է Ջեֆրին:
Դիվանագետի խոսքով, Վաշինգտոնը սա խելամիտ քայլ է համարում:
«Թե դրա համար ինչ կպահանջվի, հարցն այլ է», - հավելել է Ջեֆրին:
Vesti.am