Foto

Մոսկվայում կալանքի տակ է առնվել 3 մլն ռուբլի արժողությամբ սև խավիարով բեռնված ավտոմեքենա

Մոսկվայում ձկնապահպանության տեսուչները ոստիկանների հետ կալանքի տակ են առել 78 կգ սև խավիարով բեռնված ավտոմեքենա: Այս մասին հաղորդել է  «РИА Новости»-ն:

«2016 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայի հարավում ձկնապահպանության տեսուչների և ոստիկանների կողմից անցկացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների զննություն, որոնցում գտնվել են թառափ ձկնատեսակի խավիարի 156 պլաստիկե տարաներ՝ յուրաքանչյուրը 0.5 կգ»,-գրել է պարբերականը:

Բացի դրանից, սեփականատիրոջ տան խուզարկությունից հետո հայտնաբերվել է ևս 72 տարա խավիար: Ընդհանուր առմամբ առգրավվել է 114 կգ խավիար, որը համարժեք է 3 մլն ռուբլու:

Vesti.am