Ամուլսարի հարցում մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կկայացվի, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ միջազգային հեղինակավոր փորձագետները ասում են, որ այն շեշտադրումները, որ կատարում է ՀՀ կառավարությունը, լեգիտիմ են: Քրեական գործ է հարուցված Ամուլսարի հարցով և դրա կարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը ամենահեղինակավոր որևէ կազմակերպության կողմից:
«Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որ այդ հարցերի պատասխանը ստանանք: Դա լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար: Մեր հարցը կոնկրետ է՝ Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա՞, թե՞ չկա: Եթե վտանգ կա, նշանակում է, այդ նախագիծը պետք է փակվի: Եթե վտանգ չկա, պետք է աշխատի: Դա պետք է լինի փոխզիջումային տարբերակ, որովհետև ես ասել եմ, որ եթե այդ նախագիծը սկսեր զրոյից, իմ վարչապետության ժամանակ, ես կնախընտրեի, որ նման նախագիծ չիրականացվի այդ տարածքում»,-ասել է Փաշինյանը:
Vesti.am









