Foto

ՀՀ-ում նախատեսվում է բացել կենցաղային արտադրության գործարան․ Փաշինյան

Այսօր մենք խաղադրույքային տնտեսությունից տեղափոխվում ենք արդյունաբերական տնտեսություն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ առաջիկայում սպասվում է Սևանի շաքարի գործարանի վերագործարկում։

«Ով կարող էր 7 ամիս առաջ նման բան պատկերացնել»,-ասաց նա։

Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում է բացել նաև կենցաղային արտադրության գործարան։

«Մենք հիմա մի քանի խոշոր նախագծերի շուրջ ենք բանակցում։ Պատրաստվում ենք ՀՀ-ն դարձնել արտահանող երկիր, որն արտահանում է ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք»։