Պետական մի շարք հիմնարկներում որոշակի արդյունավետության բարձրացման շրջանակում տեղի են ունենում աշխատավարձերի բարձրացումներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, Կառավարության սոցիալական պատասխանավությունը ես համարում եմ այն, որ պետական միջոցները չթալանվեն, ծախսվեն արդյունավետ և մենք պայմաններ ստեղծենք, որ ՀՀ-ում բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվը մեծանա»,-ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո պաշտոնական տվյալներով ՀՀ-ում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել։
«Ես հասկանում եմ, որ դրանք բոլորը նոր չեն ստեղծվել, այլ նոր իրավիճակում մարդիկ որոշել են ստվերց դուրս բերել իրենց բիզնեսը։ Մենք չենք կարող միակողմանի քաղաքականություն վարել, մեր ընդհանուր խնդիրը մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է և պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք այդ քաղաքականությունը վարլու համար»,-ասաց նա։
Միաժամանակ ընդգծեց՝ նաև աշխատանքի խրախուսումն է իրենց քաղաքականության առանցքը և պետք է այնպես անեն, որ բոլոր աշխատունակ մարդիկ ոչ թե ակնկալեն որևէ բան ստանալ ուղղակի կառավաությունից, այլ ստանան հնարավորություն աշխատելու և իրենց աշխատանքի արդյունքները վայելելու։
«Իմ պատկերացմամբ չաշխատող մարդն իրեն երջանիկ չի կարող զգալ»,-ասաց նա։









