Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունները կոնսենսուսի են եկել եվրագոտու միասնական բյուջե ստեղծելու հարցում: Այդ մասին հաղորդում է գերմանական «Spiegel» պարբերականը:
«Spiegel»-ի տվյալներով՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Օլաֆ Շոլցը և Բրյունո Լե Մերը մտադիր են նոյեմբերի 19-ին համապատասխան կոնցեպտը ներկայացնել Եվրախմբին:









