«Tesla»-ի անվարորդ ավտոմեքենաներն արդեն մեկ տարի հետո կկարողանան ինքնուրույն հասնել գնորդի տան մոտ: Այդ մասին «Twitter»-ում գրել Է «Tesla» ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը: Ամենայն հավանականությամբ, տեխնիկապես դրանք կկարողանան դա անել արդեն մեկ տարի հետո:
Այն հարցին, թե «Tesla»-ի անվարորդ ավտոմեքենաները երբ կկարողանան ինքնուրույն գնալ գնորդի դռան մոտ, Մասկը պատասխանել Է. «Այսուհետ ամեն ինչ կախված կլինի կարգավորիչներից»: Մասկը նաև հավաստել Է, որ «Tesla Model 3»-ի առաջին մատակարարումները Չինաստանին կարող են տեղի ունենալ արդեն մարտ ամսին: Նա նշել Է, որ մինչև նոյեմբերի 30-ը հայտը ձևակերպած ամերիկացի գնորդներն ավտոմոբիլը կստանան մինչև տարեվերջ:
«Tesla Model 3»-ը հինգտեղանոց Էլեկտրական սեդան Է, մոդելը ներկայացվել Է 2016 թվականի մարտի 31-ին: «Tesla Model 3»-ի նորացված լիաշարժաբեր տարբերակը ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի Է հասնում 4,5 վայրկյանում: Ընթացքի պաշարը կազմում Է 520 կիլոմետր, առավելագույն արագությունը ժամում 230 կիլոմետր Է: Այդ տարբեակի արժեքը կազմում Է մոդելի 35 հազար դոլար բազային գնին գումարած 5 հազար դոլար, տեղեկացնում է «РИА Новости»:












