Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Թուրքմենստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ:









