Հայաստանի հավաքականի ավագ և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Sky Sports»-ի վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում։
Մխիթարյանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ Պրեմիեր լիգայի 525 րոպեի ընթացքում Մխիթարյանը խփել է 2 գոլ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրան բարձր են գնահատել նաև խաղում հետաքրքիր պահերի և հնարավորությունների համար։
Vesti.am









