Foto

Թմրանյութը Մոսկվայում բնակարան է պայթեցրել

Մոսկվայի Նագորնի փողոցի բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով փլուզվել է տան պատերից մեկը, հայտնում է «ТАСС»-ը։

«Պայթյունը տեղի է ունեցել տանտիրոջ կողմից թմրանյութային զանգվածի պատրաստման հետևանքով։ Ավելի վաղ տղամարդն արդեն դատապարտված եղել է թմրանյութերի տարածման համար։ Այս պահին ոստիկանները համապատասխան ստուգումներ են իրականացնում, որից հետո որոշում կկայացվի քրեական գործի հարուցման հարցով»,-ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ․ բնակարանի սեփականատերն ու նրա մայրը հոսպիտալացվել են, տուժած հարևանին հենց տեղում օգնություն են ցուցաբերել։

Vesti.am