Քաղաքագետ Արա Պապյանը պարզաբանել է իր՝ «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու մասին լուրերը:
«Ըստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիացություն է: Չկա նման բան:
Ես սատարելու եմ Սասնա ծռեր կուսակցությանը, բայց ցավոք չեմ կարող առաջադրվել և լինել պատգամավոր, քանի որ երկքաղաքացի եմ՝ Հայաստանի Հանրապետության և Կանադայի:
Ես գտնում եմ, որ Սասնա ծռեր կուսակցության տեղը խորհրդարանն է և ոչ թե փողոցը, ուստի ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրանց` իրենց արժանի տեղն ունենալու ՀՀ քաղաքական դաշտում և խորհրդարանում:
Ըստ այդմ, իմ դիրքորոշումը զուտ գաղափարական է և չկա ու չի կարող լինել շահադիտական որևէ նշույլ կամ ակնկալիք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:









