Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Լոնդոնում ընթացող ATP-ի ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում երկու սեթում առավելության է հասնել ավստրիացի Դոմինիկ Թիմի նկատմամբ 6:2, 6:3 հաշիվներով:
Խաղը 1 ժամ 8 րոպե է տևել:
Ֆեդերերը 4 էյս է կատարել և 7 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը: Իսկ աշխարհի 8-րդ ռակետը թույլ է տվել 3 կրկնակի սխալ և չի կատարել ոչ մի բրեյք:
Առաջնության առաջին տուրում Ֆեդերերը պարտվել էր ճապոնացի Կեյ Նիսիկորիին 6:7 (4:7), 3:6 հաշիվներով, իսկ Թիմը զիջել էր հաարվաֆրիկացի Քևին Անդերսոնին /3:6, 6:7 (10:12)/:
Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարվա եզրափակչում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը հաղթել էր Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆենին:









