Foto

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին:

«Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում», - նշել է Վ. Սարգսյանը։