ՀԱՄԱՍ շարժումն ու պաղեստինյան մյուս զինված խմբավորումները համաձայնել են հրադադար կնքել Իսրայելի հետ 2014թ. ի վեր ամենաթեժ բախումների կիզակետ դարձած Գազայի հատվածում, գրում է «The Guardian»-ը:
Հրադադարի հաստատման հարցում հակամարտող կողմերի միջև միջնորդի դերը ստանձնել են Եգիպտոսն ու ՄԱԿ-ը:
ՀԱՄԱՍ-ն ու մյուս զինված խմբավորումները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունում են հրադադարը: Մինչդեռ Իսրայելը որևէ մեկնաբանություն չի արել, սակայն դադարեցրել է ավիահարվածները:









