ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է.
«Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի համատեքստում ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված Հրադադարի, ինչպես նաև ի նպաստ դրա զարգացման 1995թ. կնքված Հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը կրում են անժամկետ բնույթ ու նախկինի պես հանդիսանում են հակամարտության գոտում հրադադարի գործընթացի հիմքը։
Այս սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջապես համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը, ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության` ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանն ուղղված նոտայում»։
Vesti.am