Ուշ ժամերին ուտել սիրողներին սպառնում են սիրտ-անոթային հիվանդություններն ու դիաբետը, վստահ են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները, հայտնում է life.ru-ն: Ուշ ժամերին սննդի ընդունումը և սխալ ապրելակերպը խախտում է մարդու կենսաբանական ռիթմը: Այնպես որ, երեկոյան 6-ից հետո ուտել սիրողներին սպառնում է արյան մեջ շաքարի և ինսուլինի բարձր մակարդակ, ինչպես նաև բարձր ճնշում:
Բժիշկները հետևել են 18-76 տարեկան 12.7 հազար մարդու առողջությանը. քնելուց առաջ ուտել սիրողները 19 տոկոսով ավելի հակված են եղել նախադիաբեդի զարգացմանն ու 23 տոկոսով՝ հիպերտոնիայի զարգացմանը:
Vesti.am