Foto

Մահվանից առաջ Փրինսը բուժվել է թմրադեղերի չարաշահումից

Երաժիշտ Ռոջերս Նելսոնը, որն ավելի հայտնի է որպես Փրինս, մավանից 6 օր առաջ բուժվել է թմդրադեղերի չարաշահումից:  Մահվանից մի քանի ժամ առաջ Փրինսն այցելել է տեղի դեղատուն: Այս մասին հայտնում է «TMZ»-ը: Դեղատան աշխատակիցները հայտնել են, որ Փրինսը միշտ էլ այցելել է դեղատուն, սակայն վերջին անգամ նա սովորականից ավելի  նյարդային տեսք է ունեցել:

Պարբերականի տվյալներով՝ ապրիլի 15-ին Փրինսի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իլինոյս նահանգի Մոլին քաղաքում։ Հիվանդանոցում անցկացրած մի քանի օրերից հետո, հենց հաջորդ օրը երգիչը համերգ է տվել: Այդ ժամանակ երգչի ներկայացուցիչը հայտնել է, որ Փրինսը պայքարում է հարբուխի դեմ, սակայն «TMZ»-ի աղբյուրները պնդում են, որ հոսպիտալացման իրական պատճառը թմրադեղերի գերդեղաչափն է եղել:

Նշվում է, որ Մինեսոտա նահանգի իշխանությունները փորձում են Մոլինի հիվանդանոցից ձեռք բերել համապատասխան գրառումները՝  մահվան հստակ պատճառը բացահայտելու  համար:

Ավելի վաղ հայտնել են, որ ոստիկանությունը  հետաքննում է Փրինսի մահվան հանգամանքները:

Փրինսը մահացել է ապրիլի 21-ին, Մինեսոտա նահանգի իր բնակարանում: Երգիչը 57 տարեկան էր:

Vesti.am