Երևանի փողոցներում ապօրինի առեւտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան` փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս՝ հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը: Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամները: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը:









