Սիրիայում դեռևս 6,2 մլն փախստական կա, հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով բյուրոյի տնօրեն Ամին Ավադը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ խոսքը 6,2 մլն փախստականի մասին է: Սիրիայի կառավարությունն այդ թիվը գնահատում է երեք միլիոն, պնդելով, որ նրանցից շատերը տուն են վերադարձել: Սիրիայի սահմաններից դուրս գտնվում է 5,5 մլն մարդ»,- հայտարարել է Ավադը:
Ավադի խոսքով՝ փախստականների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 82 տոկոսը պատրաստ Է տուն վերադառնալ: