Foto

Արևմտյան ներդրողները հեռանու՞մ են Ամուլսարից

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված անորոշությունը և կառավարության անգործությունն այս հարցում կարող են բերել այն բանին, որ հանքի շահագործման լիցենզիա ունեցող արևմտյան ներդրողները, մեր ունեցած տեղեկություններով, պարզապես կարող են հեռանալ Հայաստանից: Պատճառն այն է, որ այս պատմությունն այնքան է ձգվել ու այնպես ազդել «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի բորսայական արժեքի վրա, որ արդեն լուրջ խնդիրներ են առաջացել հանքի հետագա շահագործման հարցում՝ անգամ եթե թույլատրվի ոսկու կորզումը:

Խնդիրներ են առաջացել նաև հանքի շահագործման ֆինանսավորման առումով, քանի որ Հայաստանում ներդրումային ռիսկը բարձր է գնահատվում: Այսինքն՝ ներդրողները վստահություն չունեն, որ աշխատանքները հետագայում ևս չեն խոչընդոտվի: Բանն այն է, որ «հարիֆ» ամերիկացիները չեն հասկանում, թե ինչպես կարելի է ճանապարհ փակելով՝ խաթարել մասնավոր ընկերության գործունեությունը և ինչպես կարող է իշխանությունը չարձագանքել այդ ամենին:

Ամուլսարի հանքի արևմտյան սեփականատերերը հասկացել են կամ նրանց իշխանական շրջանակներից հասկացրել են, որ նոր Հայաստանում ամերիկյան, կանադական կամ անգլիական ծագման կապիտալ ներդրումները չեն ողջունվում և ցանկալի չեն: Պատահական չէ, որ Ամուլսարի հանքի գնմամբ արդեն հետաքրքրվում են ռուսական ընկերությունները և չի բացառվում, որ հանքը վաճառվի ռուսական ընկերություններին, որից հետո բոլոր տիպի բնապահպանական ակցիաները կդադարեցվեն ու բոլորը կմոռանան ճանապարհ փակելու և բնապահպանական թեմաների մասին:

Vesti.am