Հարավկորեական «Samsung» տեխնոլոգիական ընկերությունը նոյեմբերի 7-ին կներկայացնի երկար սպասված ճկվող սմարթֆոնը: Այդ մասին հայտնում է «Bloomberg»-ը: Ընկերությունը վաղը կներկայացնի միանգամից չորս նորույթ՝ «Galaxy S10»-ի 3 մոդել և ճկվող հեռախոս:
«Samsung»-ը վաղվա միջոցառումից առաջ հրապարակել է իր նորույթը, որը կեսից թեքված է ու ակնարկում է ճկվող հեռախոսի սպասվելիք շնորհանդեսի մասին:
Մասնագետներին ու շարքային օգտատերերին հետաքրքրում է՝ ինչպես է կոնտենտը երևալու ճկվող էկրանին և ինչպես է այն աշխատելու:
Հայտնի է, որ «Samsung»-ը ճկվող մեխանիզմը փորձարկել է ավելի քան 200.000 անգամ, ինչը նշանակում է, որ այն դիմացկուն է: