Foto

Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող միջոցները կավելանան 12 տոկոսով

Կրթության ոլորտին հատկացվող բյուջեն հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել 12 տոկոսով, այդ մասին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց  ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Սովորաբար ընդունված է կրթության բյուջեն համեմատել նաև համախառն ներքին արդյունքի հետ և ըստ դրա դատողություններ անել: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում շուրջ տասներկու տոկոսով ավելացել է  կրթության բյուջեն: Սակայն համախառն ներքին արդյունքի աճի ավելի արագ տեմպ է նախատեսվում: Հետևաբար, կրթութան բյուջեի կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ նվազել է 0.09-ով»,-ասաց Ջանջուղազյանը:

Այլ կերպ ասած՝ 2018-ի հաստատված բյուջեում ակնկալվում էր պետական բուջեից 2,17 տոկոս օգտագործել կրթութան համար,  իսկ 2019-ին՝  2,8  տոկոս:

Vesti.am