Foto

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին չի անցի. «Коммерсантъ»

Ռուսական «Коммерсантъ»-ն անդրադարձել է Հավաքական անվտանգության կազմակերպության քարտուղարի հարցին՝ նշելով, որ այդ պաշտոնին, ըստ իր աղբյուրների, կնշանակվի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը:

Պարբերականը գրել է, որ հարցի վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարների որոշելիքն է, որոնք հարցը քննարկելու են նոյեմբերի 8-ին՝ Աստանայում։

«Հարցի ինտրիգն այն է, որ այդ պաշտոնն ստանձնելուն հավակնում է Հայաստանը, որի պատճառով հենց առաջ է եկել նոր քարտուղար նշանակելու անհրաժեշտությունը»,- գրում է «Коммерсантъ»-ը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀ-ն հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին, որին վերջերս Հայաստանում մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործով:

Նկատենք նաև, որ օրեր առաջ լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ եթե Աստանայում ՀԱՊԿ քարտուղարության համար մեկ այլ երկրի ներկայացուցչի թեկնածությունն առաջ քաշվի, ապա Հայաստանը քննարկման առարկա կդարձնի այդ հարցը:

Vesti.am