Foto

Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդը 2019-ին կկազամի 101 մլն դրամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է  «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այդ մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի  դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը ներկայացրեց Քննչական կոմիտեին 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների վերաբերյալ հայտը: 2019 թվականին Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ 839 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 25.5 տոկոսով: Քննչական կոմիտեին հատկացված միջոցների  88.4 տոկոսը ուղղվելու է  աշխատավարձերի վճարմանը, իսկ  11.6 տոկոսը՝ ծառայությունների, ապրանքների և պարտադիր վճարների ձեռք բերմանը: Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդը 2019 թվականին կկազամի  101 միլիոն դրամ: ՔԿ աշխատակցների վերապատրաստման և պատրաստման կազմակերպման համար բյուջեով հատկացվել է  20 միլիոն 550  հազար դրամ: Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրների կրթաթոշակի համար 2019 թվականին նախատեսված է 42.7  միլիոն դրամ: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության համար նախատեսված է 26.3 միլիոն դրամ: Քննչական կոմիտեի կարողությունների զարգացման հոդվածով նախատեսված է  51.5 միլիոն դրամ: Տրանսպորտային սարքավորումներ հոդվածով  հատկացված միջոցները կազմում են  25.2 միլիոն դրամ, որն ուղղվելու է երեք «ՈւԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի ձեռք բերմանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը տրամադրելու համար: 2019  թվականին նախատեսվում է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգում: 2018  թվականին Քննչական կոմիտեին վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրով հատկացված  261.2 միլիոն դրամից հնարավոր է եղել տնտեսել 80.5 միլիոն դրամ, որը 2019 թվականի ընթացքում ուղղվելու է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հիմնանորոգման աշխատանքներին: