Foto

ՍԴ պահպանման ծախսերը կազմում են շուրջ 704 մլն դրամ

ՍԴ պահպանման ծախսերը կազմում են շուրջ 704 մլն դրամ: Այդ մասին այսօր 2019 թ-ի բյուժեի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ էներգետիկ, կապի, ապահովագրական և տեղեկատվական ծառայությունների ապահովման գծով և տրանսպորտային նյութերի ձեռքբերման հարցում խնայողություններ են նախատեսվել: Բանախոսը բարձրացրել է ՍԴ վարչական շենքի վերանորոգման հարցը: