Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ 2019-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 11 ծրագիր ու 41 միջոցառում, որոնց իրականացման համար նախատեսվում է 20 միլիարդ 697 միլիոն դրամ: «2018-ի հետ համեմատած՝ հանվել է 16 ծրագիր, որը կազմում էր մոտ 8 միլիարդ 466 միլիոն դրամ ու ավելացել են 5 ծրագիր, որոնց միջոցառումների թիվը կազմում է 25: Ընդհանուր բյուջեն կազմում է 9 միլիարդ 720 միլիոն դրամ»,- նկատեց Աղաջանյանը:
Vesti.am









