Foto

Գործադիրն օրենսդիրին չի տրամադրել շենքի պահպանման համար պահանջվող գումարը

2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ասաց, որ իրենց ներկայացրած ծրագրում ընդգրկված է 4 միջոցառում, ընդհանուր 5 մլրդ 254 մլն դրամ է արժողությամբ, որը նախորդ տարվա բյուջեից ավելի է 399 մլն դրամով։ Նա փոխանցեց, որ այդ ավելացումը կապված է նյութական միջոցների ավելացման հետ, որոնք նախատեսված են պարգևավճարների համար:

Սաղաթելյանը շեշտեց՝ ԱԺ գործունեության ապահովման և վերլուծական ներկայացուցչական ծառայությունների համար պահանջվում է 4 մլրդ 968 մլն դրամ, որոնք կրկին ավելի են նախորդ տարվանից 323 մլնով, աշխատանքի վարձատրությունների համար՝ 3 մլրդ 632 մլն դրամ, որի համար նախորդ տարի պահանջվել էր 598 մլն դրամով նվազ գումար։

«Որպես արդյունք՝ մենք ունենալու ենք առնվազն 48 օր հերթական և 23 օր արտահերթ նիստեր, առանվազն 28 խորհրդարանական լսում և 25 ճեպազրույց, տարվա ընթացքում առվազն կընդունվեն 380 օրենք և ԱԺ որոշումների նախագծեր, կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների 23, բարեկաման խմբերի 7-10 այցեր», -  նշեց նա։

ԱԺ աշխատակազմի ղեկավարը կառավարության ուշադրությունը հրավիրեց նաև շենքի պահպանման համար պահանջվող միջոցների վրա, որոնք անհրաժեշտ են շինությունների վերանորոգման համար, որոնց համար սակայն հատկացում չի եղել։

Vesti.am