Foto

2019-ին ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կկրճատվի 38.5%-ով

ՀՀ նախագահի աշխատակազմը ներկայացրել է 2019-ի համար ներկայացրել է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ բյուջետային հայտ: Այդ մասին խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
Նա նկատեց, որ 741 մլն դրամով պակաս է այս տարվա բյուջեի հայտը: «Հիմնական նվազեցումները հետևյալ հիմանվորումներով են՝ աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների հոդվածով 532 մլն դրամով ավելի նվազ գումար ենք պլանավորել։ Ունենք 36 մլն նվազեցում էներգետիկ ծառայությունների մասով, տրանսպորտային նյութերի մասով՝ մոտ 10 մլնի չափով նվազում: 36 մլն նվազեցում ունենք էներգետիկ ծառայությունների մասով, ավտոմեքենաների կրճատում նույնպես ունենք: 5 մլն դրամովի չափով ավելացում ունենք միայն մասնագիտական ծառայությունների հոդվածով, որը նախատեսել ենք աշխատակազմի վերապատրաստման համար: Նախագահին սպասարկող Airbus օդանավը հանվել է ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ չափով գումարը ևս նվազել է»,- ներկայացրեց նա:
Vesti.am