Foto

«Ալեքս Հոլդինգը» նախկինում զբաղեցրել է շաքարավազի շուկայի 98 տոկոսը, իսկ այժմ՝ 78 տոկոսը. Ա. Շաբոյան

ՏՄՊՊՀ հանձնաժողվի նախագահ Արտակ Շաբոյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներին՝ նշելով, որ ապրանքային շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան: Օրինակ բերելով շաքարավազի շուկան՝ Շաբոյանն ասաց, որ այստեղ չկան մուտքի խոչընդոտներ, կա մոտ 100 տնտեսվարող, որոնք այսօր շաքարավազ են ներկրում:

«Շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը ևս մյուսների նման ներկրումներ է իրականացնում և մյուսների հետ մրցակցում է: Այսօր շուրջ 100 ընկերություն կա, որոնք շաքարավազը ներկրում են վաճառելու նպատակով»,-ընդգծեց նա։

Շաբոյանը մանրամասնեց, որ կոնկրետ խոշոր ընկերությունը՝ «Ալեքս հոլդինգը», մշտապես զբաղեցրել է շուկայի 98 տոկոսը, բայց այս պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս: Նա նշեց, որ նույն միտումները նկատվում են սոցիալական նշանակության ապրանքային մյուս շուկաներում՝ բանանի, հավի մսի, ընդեղենի, ալյուրի շուկաներում:

Vesti.am