«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2018 թվականին ազատություն համացանցում» զեկուցը: 19 երկիր առաջընթաց է գրանցել: Հայաստանը զգալիորեն բարելավել է դիրքերը՝ «մասամբ ազատից» տեղափոխվելով «ազատ» երկրների շարք:
«Freedom House»-ի զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի դիրքերի բարելավումը կապված է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ:
Հայաստանը համացանցում ազատության մակարդակով 27-րդ տեղում է: Տարածաշրջանում Հայաստանին շրջանցում է Վրաստանը, որը 25-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը համարվում է «մասամբ ազատ» երկիր և զբաղեցնում է 60-րդ տեղը:









