Foto

ԼՂ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե հաջողվի, քանի դեռ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել. Լավրով

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել դժվար թե հաջողվի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «РИА Новости»-ն:

«Այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Դուշանբեում՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայանում էր նրանում, որ շփումները պետք է շարունակվեն, և որ  արտգործնախարարները պետք է հանդիպեն, ինչպես նաև այն, որ  Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով` Ռուսաստանը ողջունում է այդ պայմանավորվածությունը։

«Հասկանում ենք` քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական գործընթացները, ընդ որում, բավականին բուռն, դժվար է լուրջ դիտարկել ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու տարբերակներն ու ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման հնարավորությունները»,– ասել է նա:

Vesti.am