Foto

Ստվերի կրճատման արդյունքը միանգամից զգալ հնարավոր չէ. Ջանջուղազյան

«Եթե պաշտոնապես իմանանք ստվերային տնտեսության  չափն ու տեղը, դա կդադարի ստվեր լինել, կգնանք կսկսենք դրա ուղղությամբ գործողություններ անել»,- ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Գնահատականներ, իհարկե, կան և  դրանք տարբեր են՝ 30-ից մինչև 50 տոկոս տարբեր գնահատականներ են հնչել, այդ թվում հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Ստվերի կրճատման արդյունքը միանգամից զգալ հնարավոր չէ, ժամանակ է պետք, որ նախ հարկ վճարողը հասկանա, որ այլընտրանք չունի, պետք է հարկերը վճարի: Նա պետք է հավատա, որ ոչ թե ստվերային գումարներ կուտակի վաղն իր նկատմամբ ոտնձգությանը դիմագրավելու համար, այլ այսօր պետք է վճարի»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ իհարկե, ստվերը հենց նրա համար է ստվեր, որ տեղն ու չափը չգիտենք. «բայց եղել են ժամանակներ, որ եթե նույնիսկ ստվերի տեղն իմացել ենք, արդյոք եղե՞լ են պայմաններ, որ ստվերը կրճատենք, թե՞ ոչ»:

Vesti.am