Foto

Վերջերս ԵԱՏՄ–ի շրջանում ցնցումներ են արձանագրվել. Փաշինյան

ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ Դոու Ջոնսի ինդեքսով Հայաստանը վերջին օրերին ունեցել է դոլարի կտրուկ ամրապնդում հումքային արժույթի նկատմամբ, հատկապես նավթի գների անկման իմաստով:

«Այս պահին ունենք 75–ին հասնող գին, կանխատեսումները հանգում են դրան, որ մոտավորապես 1-2 շաբաթը մեկ կտրվածքով ունենալու ենք մոտ 5 միավորով անկում, ընդհուպ մինչեւ 2019-ի կեսերը, այսինքն 60, 61  և ավելի ցածր գնի է հասնելու։ «Բրենտ» տեսակի նավթն արդեն ռեկորդային 13 տոկոս անկում է ունեցել, սա նշանակում է՝ ԵԱՏՄ–ի տնտեսության վրա լուրջ հարված է լինելու, ի՞նչ ենք անելու»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«ԵԱՏՄ–ն բավականին մեծ տարածք է, որ կարողանա դիմակայել արտաքին շոկերին: Ես այլ միտումներ կցանկանայի ընդգծել: Ուզում ենք, որ տեխնոլոգիական արտադրություն լինի Հայաստանում և արդեն իսկ մի քանի նախագծեր կան Հայաստանում արևային պանելների արտադրության համար։ Մի օրինակ բերեմ տրանսֆերների մասով: Վերջերս ԵԱՏՄ–ի շրջանում ցնցումներ արձանագրվեցին, բայց վերջին ամսում ունեցել ենք տրանսֆերների աճ 12 մլն դոլարի չափով, ինչը նշանակում է՝ ԵԱՏՄ–ի տարածքը կարող է արտաքին շոկերին դիմակայելու գործիքներ գտնել»,-պատասխանեց Փաշինյանը:

Vesti.am