«Այս պահին քննչական տարբեր մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների վերաբերյալ քրգործեր»,- ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս ծավալը մեծ է, բայց պետք է արձանագրել, որ քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորություններից մի բան էլ այն կողմ. «Դա է նաև պատճառը, որ այս վնասների փոխհատուցման պրոցեսը չի ընթանում այն արագությամբ, որքան մենք կցանկանայինք:
Մի բան է հարկային վճարումների ճշտումները, բոլորովին այլ բան է յուրացումների վերականգնումը, որովհետև դրա համար պետք է դատաքննություն, դատավճիռ»,-ընդգծեց նա:
Vesti.am









