Foto

Կառավարությունը մերժեց Մարուքյանի առաջարկը

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին հարցը: Նախագծի հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Էր։

Նախագծով առաջարկվում է հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրա­մը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրա­գու­մա­րի չափը սահմանափակել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տո­կոսի չափով: Նախևառաջ, նախագծով առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պար­տա­վո­րությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկ­վում է տուժանքի հանրագումարի սահմանափակումը հիփոթեքի դեպքում կիրառել անկախ գոր­­ծար­քի գնից:

Բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից կնքված «Բանկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-13-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված գործարքի գինը երեք միլիոն հայկական դրամը չգե­րա­զան­ցելու դեպքում, իսկ հիփոթեքի դեպքում՝ անկախ գործարքի գնից, պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը բացասական է:

«Դեռ այս տարվա հունվարին փոփոխություններ կատարվեցին Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել ԿԲ սահմանված տոկոսային հաշվարկային դրույքի քառապատիիկը՝ 48 տոկոսը, իսկ բոլոր տուժանքների հանրագումարը չէր կարող գերազանցել առկա պարտքի հիմնական գումարը»,-ասաց նա՝ հավելելով, որ նման կարճ ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպությունների համար կրկին էական խստացնող կարգավորումներ սահմանելը հանարավոր է դիտարկվի որպես ազդակ վերջինների համար առ այն, որ մոտ ապագայում խստացումները լինելու են շարունակական:

«Կարծում ենք, որ դա վատ ազդեցություն կունենա վարկերի տրամադրման ոլորտում և տոկոսադրույքները կավելանան, ինչպես նաև հնարավոր է, որ ֆինանսական կազմակերպություններն այլևս չկնքեն պայմանագրեր»,-ասաց նա:

Vesti.am