Foto

Երևանում կկառուցվի 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը:

250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ (այսուհետ՝ Ծրագիր): Հիմք ընդունելով նշված Հուշագիրը՝ 2017թ. ապրիլի 27-ին ՀՀ Կառավարությունը, «RENCO S.p.A» ընկերությունը և վերջինիս կողմից միանձնյա հիմնադրված «ԱրմՓաուեր» ՓԲԸ-ն («Կառուցապատող») կնքել են ծրագրի կազմակերպան և իրականացման մանրամասներն ընդգրկող Շրջանակային համաձայնագիր (այսուհետ՝ «ՇՀ»):

Զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նշված կայանը կապահովի անհրաժեշտ հզորության  պահուստ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի և միջհամակարգային կապերով հաղորդվող հզորությունների ապահովման, ինչպես նաև վթարային իրավիճակներում համակարգի կայությունության ապահովման համար:

«Ծրագրի իրականացման համար կներդրվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, կնեգրավվի 1000-1200 մարդ: Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ»,-ասաց փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ թեման կառավարության ձևավորման օրից ամենաակտիվ բանակցվող և ամենաբարդ թեմաներից մեկն էր:

«Այս պայմանագիրը կնքվել էր ավելի վաղ, մեր կառավարության ձևավորումից առաջ: Առաջին հարցը, որ քննարկվել է՝ արդյո՞ք ՀՀ-ն կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, հարցի պատասխանը դրական էր, բնականաբար: Հաջորդ խնդիրն այն էր, որ կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է և մենք հասել ենք մի սակագնի, որը պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրական էներգիայի սակագնի վրա: Հաջորդ խնդիրն այն էր, որ մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ նախկինում սկսված մի քանի ներդրումային ծրագրերի հետ կապված խնդիրներ ունեինք, նաև այս ծրագրի հետ կապված: Շատ կարևոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան  միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստացվել, որ մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները բոլոր տարբերակներով փակում ենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ԿԲ-ն խնդիր է ունեցել պայմանագրի կետերից մեկի վերաբերյալ, որը հանվել է:

Փաշինյանն ասաց, որ ունեն 5-6 օր ժամանակ, վերջին մտահոգությունները քննելու համար:

«Դրանից հետո, երբ Էներգետիկայի նախարարն ինձ տեղյակ կպահի, որ քննարկված է, դրանից հետո իմ հանձարարականն ստանալուց հետո էներգետիկայի նախարարը կստորագրի համաձայնագիրը»,-ասաց Փաշինյանը:

Որոշումն ընդունվեց: