Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում լիակատար անդորր կտիրեր, եթե չլինեին 2-ամյա Նորթ Ուեսթի կամակորությունները: Աղջնակը չի ենթարկվում իր աստղային ծնողներին, հատկապես՝ մայրիկին և խանդի տեսարաններ է ստեղծում: Աստղային ընտանիքի մտերիմները պատմում են՝ երբ մայրիկը մտնում է եղբոր սենյակը, Նորթը սկսում է լաց լինել և նստում է մոր ծնկներին, թույլ չտալով, որ Քիմը կրծքով կերակրի փոքրիկ Սեյնթին, հայտնում է «Cosmopolitan»-ը:
«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի դրվագներից մեկի ընթացքում Քիմը խոստովանել է, որ այլևս որդուն կրծքով չի կերակրում, և դրանում մեղավոր է չարաճճի Նորթը:
«Ես հրաժարվել եմ կրծքով կերակրելուց, և դա Նորթի պատճառով է: Նա միշտ լաց է լինում և սկսում քաշքշել Սեյնթին իմ կրծքից, երբ փորձում եմ կերակրել փոքրիկ որդուս: Նա չափազանց շատ է խանդում և հայտարարել է, որ ես պետք է դադարեմ փոքրիկին կրծքով կերակրել: Ես այլևս չեմ կերակրում երեխային, ինձ մոտ այլևս կաթնարտադրություն չկա»,- ասել է Քիմը:
Որպեսզի աղջնակը շատ չանհանգստանա եղբոր համար, Քիմը որոշել է ծանրաբեռնել Նորթին: Հեռուստաաստղը փոքրիկի համար այնքան հագեցած օրակարգ է կազմել, որ Նորթը չի հասցնում անգամ խաղալ: Փոքրիկի օրն սկսվում է առավոտյան 6:30-ին, և աղջնակն ամբողջ օրն անցկացնում է արվեստի դպրոցներում և զբաղվում սպորտով:
Vesti.am