Foto

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենն ազատվել է աշխատանքից

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ինչ տեղի է ունեցել բժշկական համալսարանում, ճանճը փիղ սարքելու օպերացիա էր։  Այդ ամենը սադրանք է եղել իմ անձի դեմ», - ասաց Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանում օրերս կայացած միջոցառման ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել:

Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել էր գռեհիկ ու առաջացրել էր ներկաների զայրույթը:

Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ էր հնչեցրել, իրեն պահել էր ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծել:

Vesti.am