«Մարսելի» երկրպագուներն անկարգություններ են կատարել իտալական «Լացիոյի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ Մարսելում կայացած հանդիպումից առաջ ֆրանսիական ակումբի երկրպագուները բախվել են ոստիկանների հետ: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել նրանց հանգստացնելու համար:
Բացի ոստիկաների հետ բախումից «Մարսելի» երկրպագուները նաև քարերով հարվածել են «Լացիոյի» ակումբային ավտոբուսին: Սա ֆրանսիացի ֆուտբոլասերների միակ տգեղ արարքը չէ. ավելի վաղ նրանք խոզի երկու գլուխ էին հագցրել այն հյուրանոցի պարսպի ճաղերին, որտեղ տեղավորված էին «Լացիոյի» երկրպագուները:
Հիշեցնենք, որ «Լացիոն» 3:1 հաշվով հաղթել էր «Մարսելին»:









