Երկրների ղեկավարների մակարդակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը կանցկացվի նոյեմբերի 8-ին Աստանայում, այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է «РИА Новости»-ն:
«Նոյեմբերի 8-ի առաջին կեսին Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը, իսկ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: