Foto

Նադալն ապաքինվել է վնասվածքից և կմասնակցի Փարիզի մրցաշարին

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մասնակցելու է Փարիզի մրցաշարին, որը կայանալու է հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը:

Նադալի համար այս մրցաշարն առաջինն է վնասվածքից ապաքինվելուց հետո: Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը ծնկի վնասվածք էր ստացել ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ, որից հետո կորտ դուրս չի եկել:

Փարիզի «Մասթերսին» մասնակցելու է նաև շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով այս մրցաշարին չի մասնակցել 2015 թվականից:

Նշենք, որ վիճակահանության արդյունքում Նադալը և Ֆեդերերը տարբեր ցանցերում են. փոխարենը շվեյցարացի թենիսիստը նույն ցանցում է սերբ Նովակ Ջոկովիչի հետ: