Foto

Կիևյան փողոցում ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը: