«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «գործարարի ինչի՞ն է պետք պատգամավոր լինել», այպիսի պատասխան տվեց. «Չկա մի գործընթաց, որը իրականացվում է մեր խմբակցության կողմից ու Գագիկ Ծառուկյանը տեղեկացված չի։ Տեղին չեմ համարում զուտ ֆիզիկապես ներկա գտնվելու, կարծիք ասելու կամ չասելու հանգամանքը։ Մենք թիմ ենք և արտացոլում ենք մեր ամբողջական դիրքորոշումները: Իսկ նրա բացակայությունները հարգելի են»:









