Foto

Պատգամավորի կոռուպցիոն աննախադեպ գործի մասին վարչապետը չպետք է հայտարարի. ՀՅԴ-ական պատգամավոր

«Ես, բնականաբար, որևէ անվան մասին հայտարարություն չեմ կարող անել, որովհետև չեմ տիրապետում գործի ընթացքին»: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջիկայում պատգամավորի մասնակցությամբ կոռուցիոն նախադեպը չունեցող բացահայտում է լինելու՝ խորհրդարանական խմբակցության ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա բացառեց, որ այդ պատգամավորը կարող է Դաշնակցությունից լինել: Ապա նկատեց, որ եթե լսում ենք վարչապետի պաշտոնակատարին, ապա նկատում ենք՝ բավական գործընթացներ են տեղի ունեցել կուլիսներում, իսկ եթե ՀՅԴ-ականները ներգրավված լինեին այդ պատմության մեջ, ապա իրենք գոնե տեղյակ կլինեին գործընթացներից:

Դաշնակցական պատգամավորի համար տարակուսելի է, սակայն, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը, որ մի կողմից ասում է, թե չի միջատելու իրավական գործընթացներին, մյուս կողմից ցույց է տալիս, որ գործընթացներից բավական լավ տեղեկացված է:

«Հասկանում եմ՝ վարչապետը պետք է ավելի տեղեկացված լինի, քան որևէ մեկը, բայց ամբողջովին տեղկացված լինել հարցին, դա այլ խնդիր է: Այդպիսի հայտարարույթուններն այլ հետևությունների տեղիք կարող են տալ: Կարծում եմ՝ կարիք չկար, որ այդ մասին առաջինը նա հայտարարեր: Իսկ եթե նմանատիպ հայտարարությունը արվում է քաղաքական նպատակներով, ապա դա նույնպես լավ չէ: Կրկնում եմ՝ նման հարցերի մասին առաջինը վարչապետը չպետք է հայտարարի:

Vesti.am